«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ակադեմիայի տարեկան կոնգրեսին (EAACI):
Կոնգրեսին մասնակցել են աշխարհի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները, ամփոփել են ալերգոլոգիայի ոլորտի նորությունները, ներկայացրել սպասվող նորամուծությունները։ Նման միջոցառումները անչափ կարևոր են և արդյունավետ՝ բժշկության նորարությունները մեր քաղաքացիներին հասանելի դարձնելու համար։
Սոնա Հարությունյանը Եվրոպական ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ակադեմիայի անդամ է:
.png)